Անի Գևորգյան. Այն բոլոր խոսքերը, որոնք խուլիգանները ինձ են ասում հասցեգրված են Արփինե Սարգսյանին, Աննա Վարդապետյանին, Անահիտ Մանասյանին
Ինձ ուղարկում են սպառնալիքներ, վիրավորանքներ պարունակող բազմաթիվ նամակներ, արվում են գրառումներ ինչպես ֆեյքերի, այնպես էլ՝ Փաշինյանի աջակիցների կողմից: Սա արվում է այն ժամանակահատվածում, երբ իրենց էջերում ինձ թիրախավորում են իշխանության ներկայացուցիչները:
Որոշ լկտիներ անգամ երեխայիս հասցեին են սպառնալիքներ գրում: Արդյոք այսպես կլիներ, եթե իրենց տեղում լինեին Արփինե Սարգսյանը, Աննա Վարդապետյանը, Անահիտ Մանասյանը:
Արդյոք կհամարձակվեին նման բան անել , եթե նախկինում իմ բարի համբավի հետ խաղացողները, հետո դատարանում պարտվածները դատարանի վճիռը կատարեին, կամ ինձ ու օպերատորին հարվածողները հայտնաբերված լինեին:
Այն բոլոր խոսքերը, որոնք խուլիգանները ինձ են ասում , իրականում ստացվում է, որ հասցեգրված են Արփինե Սարգսյանին, Աննա Վարդապետյանին, Անահիտ Մանասյանին:
Լրագրող Անի Գևորգյան


