Անի Հովհաննիսյան. Հարգելի մտավորականներ, աշխարհից արդարություն պահանջելու փոխարեն պետք է մեր օրակարգն առաջ տանենք ազգովի
Հարգելի պատմաբաններ, մտավորականներ, ազգագրագետներ և առհասարակ հայ ոլորտային գիտնականներ, երբ տեսնում եք, թե ինչպես է Ադրբեջանը փորձում աղավաղել պատմությունը, ոչ թե ակնկալեք, թե ինչ կանի ՀՀ իշխանությունը, ՀՀ քաղաքական ուժերն, այլ ինքներդ հոդվածներ գրեք, հարցազրույցներ տվեք, եթե դրսում եք , շատ ավելի լավ ,փորձեք այլ լեզուներով հրապարակումներ անել, հակադարձել փաստերով Ադրբեջանի պատմության խեղաթյուրման փորձերին: Մի կարծեք, թե ամեն ինչ ակնհայտ է, բոլորը գիտեն ճշմարտությունը, 21-րդ դարում, ցավոք, մարդիկ շատ անգամ լսված սուտը սկսում են ընկալել որպես ճշմարտություն:
Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն ունի ահռելի ֆինանսական միջոցներ, որոնց շնորհիվ կարողանում է նաև ահռելի ֆինանսական միջոցներ տրամադրել պատմությունն իր ձևով ներկայացնելուն, մենք ունենք ուղեղ և ճշմարտություն:
Օգտագործենք դա, ամեն մեկս մեր հերթին մեր տեղում ամեն ինչ անենք մեր ունեցածը պահելու, մեր պատմությունը տարածելու ու պաշտպանելու համար: Ի վերջո, Ադրբեջանն իր օրակարգն է առաջ տանում, սուտ , սխալ, բայց իր պետության ու ազգի համար օգտակար, մենք իրենց թեզերը տարածելու ու աշխարհից արդարություն պահանջելու փոխարեն պետք է մեր օրակարգն առաջ տանենք ազգովի: Մի սպասեք դրա համար ֆինանսավորում, քաջալերում, պատվեր, դա պետք է անենք, որ հետագայում մեր երեխաները չամաչեն հայ լինելուց և դա չհամարեն խարան:
Հայ ոլորտային գիտնականներ, աշխարհից արդարություն պահանջելու փոխարեն պետք է մեր օրակարգն առաջ տանենք ազգովի
Լրագրող Անի Հովհաննիսյան


