«  Մայիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика


Անուշ Պողոսյան. Երբ դեղորայքային քաղաքականությունը փլվում է տարվա կեսին, դա արդեն համակարգային ձախողման ախտորոշում է

Անուշ Պողոսյան. Երբ դեղորայքային քաղաքականությունը փլվում է տարվա կեսին, դա արդեն համակարգային ձախողման ախտորոշում է

21.05.2026-ի կառավարության նիստում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Առողջապահության նախարարությանը հատկացվեց ևս 65 մլն դրամ՝ արդեն փաստացի կատարված դեղորայքային ծախսերը փակելու համար։
Այսինքն՝ տարվա կեսին դեռ չհասած, դեղերի բյուջեն արդեն «չի դիմացել», և կառավարությունը ստիպված է մտնել պահուստային ֆոնդի մեջ։

Բայց մինչև ընտրությունները պետք է ամեն գնով պահպանել «հաջողված ապահովագրության» գեղեցիկ փաթեթավորումը։
Պետք է շարունակել պատմել, թե համակարգը «կայուն» է, «կառավարվող» է, «աննախադեպ» է։

Իսկ հունիսի 7-ից հետո, հավանաբար, կլսենք արդեն ծանոթ դարձած բացատրություններից մեկը․կա՛մ՝«սիրելի քաղաքացիները մեզ կհասկանան ու մի քանի ամիս առանց դեղերի կդիմանան», կա՛մ՝ հայտնի սկզբունքը՝«После нас хоть потоп»։

Առողջապահությունը PR-ով չեն կառավարում։

Երբ դեղորայքային քաղաքականությունը փլվում է դեռ տարվա կեսին, դա արդեն ոչ թե «տեխնիկական խնդիր» է, այլ համակարգային ձախողման ախտորոշում։

Անուշ Պողոսյան