Խոսք
Ապեր Նահապետյան. «Փաշինյա՛ն, Պապիկյա՛ն, ձեր նպատակը մեր կյանքի գնով ձեր կաշին փրկելն էր»
Փաշինյա՛ն, Պապիկյա՛ն, «ներողություն» եմ խնդրում, որ պատերազմի ժամանակ չեմ զոհվել։
Ես հասկանում եմ, որ ձեր նպատակը մեր կյանքի գնով սեփական կաշին փրկելն էր։ Թերևս հենց դրա համար էիք ինձ (և իմ նման հազարավորներին) ուղարկում Լելե-Թեփեի՝ ի սկզբանե ձախողված ու մահաբեր օպերացիային։
Հասկանում եմ՝ հիմա հիասթափված եք, որ բոլորս չէ, որ զոհվեցինք։ Հիմա մենք ողջ ենք, հետ ենք եկել ու խանգարում ենք ձեզ՝ Հայաստանը վերջնականապես աճուրդի հանելու և ձեր անդորրը վայելելու գործում։
Ոչինչ, ձեր հանգիստը երկար չի տևի. ժամանակը կգա, և դուք այս ամենի համար պատասխան եք տալու օրենքի ու արդարադատության առաջ:


