Հասարակություն
ԱՊՊԱ-ի թանկացման դեմ վարորդների ակցիան Հանրապետության հրապարակում (ուղիղ)

ԱՊՊԱ-ի թանկացման դեմ վարորդների ակցիան Հանրապետության հրապարակում:Ոստիկանները փակել են ակցիային մասնակցող վարորդների ճանապարհը: Հատուկ տարհանման ծառայության մեքենանարով նաև մեքենաներ դուրս հանեցին Հրապարակի տարածքից։ Ոստիկանները, ուժ գործադրելով, բերման ենթարկեցին ակցիա իրականացնող վարորդներին:
Հիշեցնենք՝ ՝որոշումը կայացրել է Հայաստանի ապահովագրողների բյուրոն։ Առաջին անգամ մեքենան ապահովագրողների համար տարեկան ապահովագրավճարը կդառնա 41 հազար դրամ՝ անկախ շարժիչի հզորությունից։ Նախկինում ԱՊՊԱ-ի գինը տարբերակված էր․ կախված շարժիչի հզորությունից՝ 26 հազարից մինչև 53 հազար դրամ։ Այժմ բոլորի համար միասնական բազային գին է սահմանվում։
Թանկացումներն ուժի մեջ են մտնելու փետրվարի 7-ից: