«  Հունիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Արևիկ Մկրտչյան. «Որքան էժան եք դուք, քեմալական պայմանագրի ներկայացուցիչներ, որ ձեր «պայքարը» զոհված տղաների նկարների դեմ է»

Արևիկ Մկրտչյան. «Որքան էժան եք դուք, քեմալական պայմանագրի ներկայացուցիչներ, որ ձեր «պայքարը» զոհված տղաների նկարների դեմ է»

«Եղբորս դիմանկարը մաքրել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գետնանցման պատից։
Որքան էժան եք դուք, քեմալական պայմանագրի ներկայացուցիչներ և քեմալիստներ, որ ձեր «պայքարը» զոհված տղաների նկարների դեմ է։
Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից: Վախենում եք այն տղաների հայացքներից, ովքեր այլևս ֆիզիկապես այստեղ չեն, բայց ձեր խղճի առաջ կանգնելու են մինչև ձեր կյանքի վերջ։ 
Իմ եղբայրը կապրի հավերժ ու անդադար։
Նա իր անունը ոսկե տառերով գրեց հայոց պատմության էջերում և կհիշվի որպես հերոս։
Եվ դեռ երանի եք տալու իրեն։
Իսկ թե ձեզ ինչպես կհիշեն՝ դա ինձանից լավ գիտեք։
Մյուս անգամ ավելի հետաքրքիր բան մտածեք։
Իսկ խոսքս նաև անձամբ մաքրողին է վերաբերում․ վստահ եմ՝ կկարդաս։
Օր լինի՝ քեզ լինի»։

44-օրյա պատերազմում նահատակված Հայկազ Մկրտչյանի քույր
Արևիկ Մկրտչյան