«  Դեկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика


Արման Գրիգորյան. Արևմուտքում այսօր արվում են բաներ, որ մի 20 տարի առաջ պատկերացնել հնարավոր չէր (տեսանյութ)

Արման Գրիգորյան. Արևմուտքում այսօր արվում են բաներ, որ մի 20 տարի առաջ պատկերացնել հնարավոր չէր (տեսանյութ)

«AntiFake Զրույց» հաղորդման շրջանակներում Դավիթ Ֆիդանյանը հյուրընկալե է քաղաքագետ, Լիհայի համալսարանի դասախոս Արման Գրիգորյանին։

Զրուցակիցները քննարկել են ԵՄ ներկայացուցիչ Կայա Կալլասի աղմկահարույց հայտարարությունը, Հայաստանում մոլդովական սցենարի կրկնության հնարավորությունը, իշխանությունների կողմից ազատ խոսքի, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ բռնաճնշումների և Արևմուտքի լռությունը։

«Երբ պատասխանում էի այն հարցին, թե արդյո՞ք Արևմուտքում հնարավոր է խոսքի ազատության ու մարդու իրավունքների դեմ անել բաներ, որոնք արվում են Հայաստանում, ես ասացի, որ Արևմուտքում էլ իրականում այսօր արվում են բաներ, որ մի 20 տարի առաջ պատկերացնել հնարավոր չէր ու որպես օրինակ ցիտեցի  Ջուլիան Ասանժի դեմ մի քանի տարի առաջ սանձազերծված այլանդակությունը։

Կարող էի նաև ավելացնել, թե ինչպես են Գերմանիայում մահակներով մարդկանց ծեծում պաղեստինյան քեֆիե կրելու համար, թե ինպես են Անգլիայում մարդկանց ձերբակալում աբորտի կլինիկայի դիմաց աղոթելու կամ սոցիալական կայքերում ինչ-որ գրառումներ անելու համար։

Կարող էի ցիտել ամերիկյան պետության կոպիտ սպառնալիքները համալսարանների դեմ ու միջամտությունը համալսարանների գործերին։

Կարող էի ցիտել այն փաստը, որ անգլիական պառլամենտի անդամ Ջորջ Գալլոուեյը վախենում է Անգլիա վերադառնալ, որովհետև նրան հալածում են Գազայում տեղի ունեցող ոճրագործությունն իր անունով կոչելու համար։

Կարող էի շատ այլ բաներ ցիտել։ Բայց չգիտեմ ինչու բավարարվեցի Ասանժի դեպքը ցիտելով»։

Արման Գրիգորյան