«  Հունիս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Առաջիկա մեկ տարում ռեժիմի ցանկացած քայլ ուղղված է լինելու ժողովրդին համախմբելու կարողություն ունեցող միավորներին չեզոքացնելուն

Առաջիկա մեկ տարում ռեժիմի ցանկացած քայլ ուղղված է լինելու ժողովրդին համախմբելու կարողություն ունեցող միավորներին չեզոքացնելուն

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդի և անդամների երեկվա ձերբակալությունների վերաբերյալ իմ կարծիքը։

1. Տեռորը՝ ցանկացած դրսևորումներով, անթույլատրելի և խիստ դատապարտելի պայքարի միջոց է։

2. Անմեղության կանխավարկածը հարգելու սկզբունքը նույնքան կարևոր է, որքան կարևոր է տեռորը մերժելու սկզբունքը։ Չի կարելի սրբորեն պաշտպանել մեկը՝ ոտնահարելով մյուսը։

3. Իմանալով գործող իշխանության բնույթը, ձեռնպահ մնալ ընդամենը մեկ ձայնագրության (ընդ որում՝ կասկածելի) հիման վրա իրավական գնահատական տալուց շարժման ձերբակալված անդամների գործողություններին։ Ամբողջական գնահատական կարելի է տալ միայն գործով դատաքննության ընթացքում, երբ այդ անձինք կունենան պաշտպանվելու հնարավորություն (իսկ եթե հանկարծ պարզվի, որ ձայնագրությունը մոնտաժված է, կամ 1-2 տարվա վաղեմության է, ինչքա՞ն հարցեր կառաջանան՝ ուղղված իրավապահ մարմիններին)։

4. Գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ 2026-ի ընտրություններում գործող ռեժիմի հաղթանակը՝ օրինական ճանապարհով, բացառված է։ Ուստի, նրան մնում է քաղաքական հակառակորդներին ու ժողովրդին համախմբելու կարողություն ունեցող միավորներին ու անհատներին չեզոքացնելը։ Գործի են դրվել ու շարունակվելու են այս իշխանությանը հոգեհարազատ քաղաքական ու ինֆորմացիոն տեռորը, հայհոյանքը, շանտաժը, կեղծիքը, վերագրումներն ու վարկաբեկումը, ֆեյքերի բանակը և այլն։ Պատրաստ եղեք մի ամբողջ տարի այս մղձավանջում ապրելուն։ Առաջիկա մեկ տարում ռեժիմի ցանկացած քայլ ուղղված է լինելու այդ նպատակի իրագործմանը։ Ուրիշ ոչինչ։