«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Առաջին եռամսյակի տնտեսական աճի տվյալները համադրելի են նախորդ երեք տարիների ցուցանիշներին. Տիգրան Խաչատրյան

Առաջին եռամսյակի տնտեսական աճի տվյալները համադրելի են նախորդ երեք տարիների ցուցանիշներին. Տիգրան Խաչատրյան

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով, 6,5 տոկոս տնտեսական ակտիվության վրա ազդել է արդյունաբերության աճը 2 տոկոսով, որը համեմատաբար ցածր է վերջին երեք տարիների միջին ցուցանիշներից. «Դա բացատրվում է երկու գործոնով. Նախ լեռնահանքային արդյունաբերության ոլորտում անկում ենք ունեցել 20 տոկոսով, որն ունի երկու պատճառ. առաջինը, մետաղների միջազգային գները ավելի ցածր են, քան 2018-ի առաջին եռամսյակում են եղել: Պղնձի և ալյումինի գները նվազել են 12-15 տոկոսով: Այդ անկման ֆոնին լավ լուրն այն է, որ արագ է աճել մշակող արդյունաբերությունը: Առնվազն 7,5-8 տոկոսով աճ ունենք այդտեղ, ինչը նշանակում է, որ այն ճյուղերը, որոնք հիմնված չեն հումքի վրա, աճում են լավ տեմպերով»,-ասաց նախարարը: