«  Դեկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика


Արամ Առաջինը՝ Փաշինյանին. Անթիլիասը ո՛չ է ասել և ո՛չ պիտի ասի (video)

Արամ Առաջինը՝ Փաշինյանին. Անթիլիասը ո՛չ է ասել և ո՛չ պիտի ասի (video)

Կիպրոսում պատարագի ժամանակ Արամ Առաջինը քննադատել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը.

ՀԵՌՈ՛Ւ ՄՆԱՑԷՔ ԵԿԵՂԵՑԻՆ ՊԱՌԱԿՏԵԼՈՒ ԱԶԳԱԿՈՐԾԱՆ ՓՈՐՁԵՐԷՆ

⁠ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ, հեռու մնալու Սուրբ Էջմիածինի ներքին կեանքին ու խնդիրներուն միջամուխ դառնալու եւ եկեղեցիէն ներս զանազան միջոցներով պառակտումի սերմեր ցանելու հակասահմանադրական, եւ հետեւաբար, անընդունելի ու դատապարտելի քայլերէ, որոնք կրնան մեր եկեղեցին, ազգն ու Հայրենիքը առաջնորդել ինքնակործանումի:

Երբ Հայաստանում անարդարություն է կատարվում, Անթիլիասը ո՛չ է ասում։
Երբ Հայաստանում արժեքներն են արհամարհվում և խորհրդանիշներն են անտեսվում, Անթիլիասը ո՛չ է ասում և ո՛չ է ասել միշտ:
Երբ Հայաստանում եկեղեցին ու եկեղեցականները տեսակ-տեսակ հալածանքների և ձերբակալությունների են ենթարկվում, Անթիլիասը այդ քաջությունը ունեցած է և ունի ո՛չ ասելու:
Երբ Հայաստանում, ի վնաս մեր ժողովուրդի շահերի համազգային մեր գերագույն իդեալները անտեսվում են, Անթիլիասը ո՛չ է ասել և ո՛չ պիտի ասի։

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ