Արամ Մանուկյան. Ալիևին ձայնակցող Նիկոլը կանգնելու է պատմության դատաստանի առաջ, նրա մեղքը պատմական է
1989 թ․ դեկտեմբերի 1-ի՝ ՀԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի վերամիավորման մասին որոշումը, որից խրտնում են Ադրբեջանը և Նիկոլը, Խորհրդային Միության քարտեզի տարածքում ինքնորոշման իրավունքի մասին էր, այն լրիվ օրինական էր։ Մինչդեռ Փաշինյանը ոչնչացրեց ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքը, որը հավասարազոր է տարածքային ամբողջականության սկզբունքին։ Նա գերակա համարեց տարածքային ամբողջականությունը, Պրահայում հայտարարեց, թե Արցախն Ադրբեջան է, որից սկսվեցին բոլոր դժբախտությունները, այնինչ աշխարհը խոսում է նաև ազգերի ինքնորոշման իրավունքի լեզվով։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման ասաց Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ, ՀՀ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը։
«Ավելի քան 120 հազար մարդու ինքնորոշման իրավունքն այս իշխանության կողմից ոչնչացված է։ Որևէ ՔՊ-ականի բերանից չես լսի ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։ Նիկոլը ոչնչացրեց այդ միջազգային լեզուն, և դրա հիմքի վրա՝ երեքհազարամյա Արցախը, որի ժողովուրդը բոլոր սցենարների դեպքում պետք է ապրեր այնտեղ։ Այս իշխանության մեծագույն և պատմական մեղքն Արցախի ժողովրդի տեղահանությանը նպաստելն էր։ Այս իշխանությունը կանգնելու է պատմության դատաստանի առաջ ազգերի ինքնորոշման իրավունքը Հայաստանի դիվանագիտական գործընթացում ոչնչացնելու համար»,- նշեց ՀԱԿ փոխնախագահը։
Ամբողջական՝ 168TV-ի տեսանյութում


