Արամ Մանուկյան. Հարկավոր է կանգնեցնել այդ գործընթացը, որը փակում է Հայաստանում շուրջ 230 գյուղ (տեսանյութ)
Շիրակի մարզի Անիի շրջանի Լուսաղբյուր գյուղի դպրոցը կայացած, լավ տեսքով, կահավորված դպրոցների ցանկում է։ 91 աշակերտ ունի և 27 աշխատող։ Եվ այս դպրոցը ընդգրկվել է փակվող դպրոցների ցուցակում։
Այս գյուղը համարվում է սահմանամերձ։ Հայաստանում փակվում է 55 սահմանամերձ գյուղի դպրոց,և Լուսա գյուղի դպրոցը համարվում է այդ դպրոցներից մեկը։
Վստահեցնում եմ, որ այս հրաշագեղ, կայացած, աշխատող օրգանիզմի՝ դպրոցի փակվելուց հետո 700 բնակիչ ունեցող Լուսագյուղը կամաց-կամաց կդատարկվի։
Տվյալ դեպքում ոչ միայն կրթական խնդիրն է ստրատեգիական իր նշանակությամբ, այլ անվտանգության առումով գյուղի պահպանելը՝ որպես սահմանամերձ գոտի։
Եվ իմ խնդիրն է կասեցնել այս ոչնչացնող գործընթացը։ Սա ռազմավարական և Հայաստանի անվտանգությանը վերաբերող խնդիր է, և հարկավոր է ամեն ինչ անել կանգնեցնելու այդ գործընթացը, որը փակում է Հայաստանում շուրջ 230 գյուղ։
Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյան


