Արամ Վարդևանյան. ՔՊ-ն չի հաղթել այս ընտրություններում, արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն (տեսանյութ)
«Ուժեղ Հայաստան» դաշինքն այսօր դիմում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հունիսի 7-ի ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ։
Դիմումը ԿԸՀ մուտք արեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նա ասաց, որ հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրություններում ՔՊ-ն չի հաղթել, ՀՀ քաղաքացիները ՔՊ-ին չեն տվել այն վստահության քվեն, որն իրենք պատկերացնում էին։
Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տեղեկատվական կենտրոնում հիմա տեղի է ունենում կուսակցության ներկայացուցիչների ասուլիսը՝ հետագա քայլերի վերաբերյալ: Դիտել՝ այստեղ:
Հիշեցնենք՝ Հայ Ազգային Կոնգրեսը երեկ հայտարարություն է տարածել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ և նշել է, որ այսպիսի ընտրություններով ձևավորվելիք կառավարությունը չի կարող համարվել օրինակարգ։


