«  Հունվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Արամ Վարդեվանյան. Սամվել Կարապետյանի նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալանք (տեսանյութ)

Արամ Վարդեվանյան. Սամվել Կարապետյանի նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալանք (տեսանյութ)

«14 ժամ դատական նիստ` փաստաբանական թիմով: Քաղաքական հետապնդման աբսուրդային ինտենսիվություն:

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք:

Սա հերթական ինտենսիվ խափանման միջոցն է: Ի դեպ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»

Փաստաբան Արամ Վարդեվանյան

Հիշեցնենք՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը երեկ՝ հունվարի 16-ին բեկանել էր հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանի 2025 թվականի դեկտեմբերի 30-ի որոշումը, որով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։

Սամվել Կարապետյանի տնային կալանքի վերաբերյալ դատական ակտը բեկանել ու ազգային բարերարին կրկին ԱԱԾ մեկուսարան վերադարձնելու որոշում էր կայացրել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը:

«...Կատարվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ` վարչապետի սադիզմի հերթական դրսևորումն ու մեր երկրում արդարադատության իսպառ բացակայության ապացույցը...», իր հայտարարությունում նշել է Հայ Ազգային Կոնգրեսը: