Առաքել Սեմիրջյան. Սենց հայտարարություններ լսելուց հետո նորմալ երկրներում այլ պրոցեդուրաներ են իրականացվում
Չեմ պատկերացնում մարդ տրամաբանության հետ ինչքան շատ խնդիրներ պետք է ունենա, որ հայտարարի, եթե մենք հաղթել էինք Ղարաբաղյան պատերազմում, բա ինչու մեր մանկապարտեզներն ու դպրոցները վերանորոգված չէին, ու շարունակելով էս միտքը հանգի նրան, որ իբր դա նշանակում է, որ մենք իրականում չէինք հաղթել պատերազմը:
Հատուկ բանականության հետ խնդիրներ ունեցողների համար ասեմ, որ Խորհրդային Միությունն էլ հաղթել էր ֆաշիստական Գերմանիային ու Ճապոնիային, բայց Խորհրդային Միությունում մարդիկ շատ ավելի վատ էին ապրում քան պարտված Ճապոնիայում ու Գերմանիայում ու հիմա պետք է որոշ « գործիչներ» հայտարարեին, որ, եթե հաղթանակած երկրում կենցաղային պայմանները ավելի վատն են պարտված երկրից նշանակում է հաղթանակ չկա...
«Երկաթյա տրամաբանություն»
Սենց հայտարարություններ լսելուց հետո նորմալ երկրներում հաստատ այլ պրոցեդուրաներ են իրականացվում...


