«  Հունիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Արարատ Մորիկյան. Դդմաշեն համայնքը խիստ բացասական է տրամադրված իրենց գյուղը Արայիկաշեն վերանվանելու կառավարության նախագծին

Արարատ Մորիկյան. Դդմաշեն համայնքը խիստ բացասական է տրամադրված իրենց գյուղը Արայիկաշեն վերանվանելու կառավարության նախագծին

Նկարում պատկերված այս  ժպտերես պապիկը դժգույն, դժբախտ շուշեցի ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Արմեն Թախտաջյանն է։ Նա ապրել է հարյուր տարի և հանդիսանում է բույսերի դասակարգման տեսության հիմնադիրը։ Որ պարզ լինի թե խոսքը ինչի մասին է պետք է պատկերացնենք հետևյալը` աշխարհում գոյություն ունեցող բոլոր բույսերը նա դասակարգել է ըստ իրենց զարգացման  աստիճանի` միաբջիջ ջրիմուռներից մինչև հսկա սեկոյաներ։ Եթե կենդանական աշխարհի զարգացման  գագաթնակետը   կաթնասուններն են , ապա բույսերինը` ծածկասերմերն են, այսինքն այն բույսերը , որոնց սերմերը ծածկված են պտուղով։

Դդմազգիները պատկանում են այդ շարքին և լատիներեն կոչվում են (cucurbita) կուկուրբիտա։ Օրինակ վարունգը , որը դդմազգի է կոչվում է կուկուրբիտացե կուկումիս։ Չնայած այն հանգամանքին , որ համարվում են բարձրակարգ բույսեր նրանք իրենց բարձրաստիճան պաշտոնյա անվանակցի նման ունեն սողալու և փաթաթվելու հատկություններ։ Այս բույսերը շատ կարևոր դեր ունեն մարդկության համար։ Նրանք պարունակում են օրգանիզմի համար անհրաժեշտ  վիտամիններ , ապիտակուցներ և շաքարներ։ Օգտագործվում է հում, եփած և պահածոյացված վիճակներում։

Իսկ  իմ լավ բարեկամ Լևոն Զուրաբյանի սիրած ճաշատեսակը` ղափաման ,  համարվում է հայկական խոհարարական արվեստի գլուխգործոցներից մեկը։

Հ.Գ. Լուրեր են պտտվում այն մասին, որ Դդմաշեն համայնքը խիստ բացասական է տրամադրված իրենց գյուղը Արայիկաշեն վերանվանելու կառավարության նախագծին:

Արարատ Մորիկյան