«  Հունվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Արարատ Մորիկյան. Պարոն ՆԱԽԱԳԱՀ, աստված Ձեզ այնքան երկար կյանք տա, որ հասցնեք մեկ անգամ էլ փրկել մեր երկիրը

Արարատ Մորիկյան. Պարոն ՆԱԽԱԳԱՀ, աստված Ձեզ այնքան երկար կյանք տա, որ հասցնեք մեկ անգամ էլ փրկել մեր երկիրը

Այսօր Նախագահս դարձավ 81 տարեկան։ Նրան հաջորդող երեք պատուհասները մսխեցին նրա ողջ  ստեղծածը  և այսօր էլ նույն տեմպերով շարունակում են իրենց սև գործը։ Չկա նրա կրտսեր զավակը` Արցախը, իսկ ավագը` Հայաստանը , ծանր վիրավոր է։

Նրա հիմնադրած պետության  պաշտոնական լրատվամիջոցները 28 տարի է ինչ  ցեխ են շպրտում ու վայրահաչում են իր հասցեին, սակայն նա մինչ օրս իր բարձրությունից լուռ հետևում է այդ զառանցանքներին ու շարունակում է ուղիներ որոնել Հայաստանը փրկելու համար։

Anahit Ohanyan -ը այսօր արդեն ասել է ամեն ինչ, միանում եմ նրան ու ցանկանում եմ  աստված Ձեզ այնքան երկար կյանք տա, որ հասցնեք մեկ անգամ էլ փրկել մեր երկիրը։ 

Առողջ լինեք պարոն ՆԱԽԱԳԱՀ, մուշտուկիդ չդնեք, լավ է լինելու։

Արարատ Մորիկյան