Արցախ
Արցախի ԱԱԾ-ում կստեղծվի մարտական ստորաբաժանում

Արցախի Ազգային ժողովն այսօր` մարտի 30-ին, միաձայն կողմ է քվեարկել «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է ԱԱԾ կազմում մարտական ստորաբաժանում ստեղծել։
▪️ Օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ Արցախի ազգային անվտանգության մարմինների համակարգը բաղկացած է լիազոր մարմնից, իրեն ենթակա կենտրոնական, քաղաքային կառուցվածքային ստորաբաժանումներից։
▪️ Օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ լիազոր մարմնի համակարգում գործում են հետախուզական, հակահետախուզական և ռազմական հակահետախուզական մարմինները։