«  Հունվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Արցախի նախագահ. Դեռ շատ ավելի ծանր որոշումները գտնվում են մեր առջևում (տեսանյութ)

Արցախի նախագահ. Դեռ շատ ավելի ծանր որոշումները գտնվում են մեր առջևում (տեսանյութ)

«Դեռ շատ ավելի ծանր որոշումները գտնվում են մեր առջևում և հանրության հետ երկխոսությունից հետո` մենք պետք է առաջիկա տարիների քաղաքական որոշումների առումով՝ միշտ հիմքում ունենանք հանրային տրամադրությունները, բայց նաև հանրությանը ներկայացնելով ստեղծված իրական վիճակը»,- հունվարի 21-ին աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ըստ Արցախի հանրային հեռուստատեսության՝ «Արայիկ Հարությունյանը, նախ ընդարձակ ելույթով ներկայացրել է հանրապետությունում ստեղծված իրավիճակը, կառավարության անելիքները և հանրության սպասելիքներին՝ համահունչ կատարվող քայլերը, ապա հարց ու պատասխանի ձևաչափով, քննարկել հետպատերազմյան շրջանի մարտահրավերներին, անվտանգային երաշխիքներին, սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է. «Յուրաքանչյուրիս որոշումից է կախված լինելու Արցախի ապագան, իսկ այդ շրջանակում՝ անելիքներ դեռ շատ է տեսնում»: