«  Փետրվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Яндекс.Метрика


Արեգ Սավգուլյան. Զինվորները խաղաղ պայմաններում կյանքից հեռանում են։ Իսկ ո՞վ է պատասխան տալու

Արեգ Սավգուլյան. Զինվորները խաղաղ պայմաններում կյանքից հեռանում են։ Իսկ ո՞վ է պատասխան տալու

Ասում եք մշտնջենական խաղաղությո՞ւն է, էլ պատերազմ չի՞ լինելու, իսկ թիկունքում սպանված զինվորների համար ո՞վ է պատասխան տալու։

Մեկ ամսվա մեջ 3 զինծառայող է մահացել։ 2-ը ապանվել են, մեկի մահվան դեպքերը պարզվում են։ 19-ը տարեկան Նարեկ Հակոբյանը սպանվել է Գեղարքունիքի Վարդենիսի N զորամասում կրակոցի հետևանքով, Արամին դանակահարել են Սևան քաղաքի հրապարակում օրը ցերեկով, իսկ 22 տարեկան Դավիթ։Մանուկյանին գտել են մահացած իր զորամասում, նա մի քանի օր առաջ դեպքից՝ տանն է եղել (արձակուրդի):

Պն-ը նախարար Սուրեն Պապիկյանը մեղավոր չէ, ոչ էլ ՆԳՆ Նախարար Արփինե Սարգսյանը, և ոչ էլ բանակի գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը, ո՛չ ոք։ Բայց զինվորները խաղաղ պայմաններում կյանքից հեռանում են։ Իսկ ո՞վ է պատասխանատու ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորման,  հանրության պառակտման, սև-սպիտակի, հների և նորերի տարաբաժանման, և քրեական բարքերի դեմ իմիտացիոն պայքարի ծավալման, մենք բոլորս գիտենք, իրենք թավշյա արկածախնդիրները։

Սուրեն Պապիկյան, գնդերեցներին «վերբովկա» անելու և հալածելու, բանակը կրճատելու, կամուֆլյաժապատ լափամանի կողքերը ենթականերիդ հետ շուրջպար բռնելու  փոխարեն, դրանց բլյախները (գոտիները) պետք է ձգես։ Մենակ չարդարանաս թե հների օրոք ողբերգական դեպքերն անհամեմատ շատ էին, խնդիրը նուրբ է և բարոյական, չմտցնես վիճակագրության դաշտ։ Դիմացինդ մարդ է, ո՛չ թիվ է, և ո՛չ էլ միավոր։ Եվ ձեզ չէին բերել իշխանության, որ դուք նախկինների հետ համեմատվեք, այլ երկիրը հզորացնեք և ծաղկացնեք, այնինչ կազմաքանդեցիք և ամեն ինչ այլանդակեցիք։

Հ.Գ. Ինչպես ասում էր դասականը, «Սրան հանեք, որ մարդ չմեռնի էլ, հող չտանք էլ»։

Արեգ Սավգուլյան