Արման Գրիգորյան. Ադրբեջանցիներին առաջին հերթին պարտվել է մեր դիվանագիտությունը, մեր ստրատեգիական միտքը, մեր քաղաքական համակարգը
Մտայնությունը, որ առաջին պատերազմում հաղթանակը բացառապես կռվող տղերքի քաջության ու հերոսության արդյունքն էր, չէր կարող իր զուգահեռը չունենալ երկրորդ պատերազմի արդյունքի գնահատման հարցում։
Հիմա էլ ամբողջ մեղքը փորձեցին բարդել բանակի, դասալիքների, հինգերորդ շարասյան, 2023-ին էլ կռվելուց հրաժարված արցախցիների վրա։ Իսկ իրականությունն այն է, որ երկրորդ պատերազմում մենք զուտ ռազմական պարտություն չենք կրել։
Ադրբեջանցիներին առաջին հերթին պարտվել է մեր դիվանագիտությունը, մեր ստրատեգիական միտքը, մեր քաղաքական համակարգը։
Բանակը, որին անհնարին առաքելության առաջ էին կանգնեցրել, էդ պարտության հեղինակները պարզապես քավության նոխազ են դարձրել, ինչից ավելի եղկելի հանցանք ես չեմ պատկերացնում։
Շնորհավորում եմ մեր զինվորներին ու սպաներին։ Շնորհավորում են իմ զինվորական ընկերներին։ Շնորհավորում եմ վառոդի հոտին ծանոթ բոլոր տղաներին։


