Քաղաքական
Արման Գրիգորյան. ԱՄՆ այցը այսբերգի երևացող կողմն է միայն, ավելի խորը պրոցես է ընթանում (տեսանյութ)
Մեծ ստրատեգիական մրցակցություն է գնում, թե որ պլատֆորմում կստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորող փաստաթուղթը, որտեղ ստորագրվի՝ նրանք էլ կփոխեն ռեգիոնի պատկերը: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՄՆ Լիհայի համալսարանի դասախոս, քաղաքագետ Արման Գրիգորյանը:
«ԱՄՆ այցը այսբերգի երևացող կողմն է միայն, ավելի խորը պրոցես է ընթանում, նպատակը ՌԴ-ին դուրս հանելն ու Իրանին մեկուսացնելն է:
Արևմուտքը որևէ երաշխիք չի տվել, որ եթե պայմանագիր կնքվի, մեր անվտանգությունն ապահովված կլինի:
Արևմուտքը Ադրբեջանի և Հայաստանի մեջ ընտրելու է Բաքվին: Մեզ ուզում են դարձնել անզոր, իմպոտենտ սատրապություն»,- ընդգծեց քաղաքագետը:
Մանրամասները՝ տեսանյութում։


