Արման Գրիգորյան. Եթե այդ պատասխանատվությունը չեք ուզում ստանձնել, մի ընտրեք ՔՊ-ին ու իր արբանյակներին
Այս ընտրությունը մի բանի մասին է. կամ Հայաստանը վերջնականապես ու հաստատապես զինվորագրվում է Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից վարվող պատերազմին, կամ հրաժարվում է նման մտադրությունից։ Մնացածը ձեզ շեղելու ու շփոթեցնելու համար է։
Եթե դուք ընտրում եք Նիկոլ Փաշինյանին ու նրա արբանյակ կուսակցություններին, դուք ստանձնում եք Հայաստանն այդ պատերազմին մասնակից դարձնելու պատասխանատվությունը։ Եթե այդ պատասխանատվությունը չեք ուզում ստանձնել, մի ընտրեք ՔՊ-ին ու այդ քաղաքական ուժի արբանյակներին։
Կիրակի օրվա ընտրությունը խաղաղության օրակարգի ու խաղաղության օրակարգի մերժման միջև ընտրություն չի, ինչպես դա սահմանում են քպականները։ Իրականում ոչինչ այդքան չի մեծացնի Հայաստանը նոր պատերազմի թատերաբեմ դարձնելու հավանականությունը, որքան այդ ուժերին ընտրելը։ Խաղաղությունը նրանց համար նպատակ չի։ Խաղաղությունը նրանց համար նախընտրական կարգախոս է, որով նրանք հոգեբանական տեռորի են ենթարկում տրավմայի ենթարկված հասարակությանը։
Մի տրվեք այդ տեռորին։


