Արման Գրիգորյան. Հավաքական Արևմուտքը, Եվրոպան ուզում է պայթեցնել Հարավային Կովկասը և երկրորդ ֆրոնտ բացել նաև Իրանի դեմ (տեսանյութ)
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Լիհայի համալսարանի դասախոս, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Արման Գրիգորյանն է:
Միայն Ուկրաինան չէ, մեր հարևան Վրաստանն էլ փորձանքի ենթարկվեց Արևմուտքի կողմից: Հայաստանի գործող իշխանությունների կողմից այս ամենը չտեսնելը և հետևություններ չանելը ես չգիտեմ ինչ է… Նայել այս ամենին ու հույս ունենալ, որ Արևմուտքը մեզ հետ այլ կերպ կվարվի, և երկիրը կողմնորոշել դեպի Արևմուտք, երբ դրանով կշարժենք Ռուսաստանի ցասումը, չեմ պատկերացնում՝ ի՞նչ պետք է լինես, որ այդպես վարվես, ի՞նչ երևակայություն պիտի ունենաս…
Երկար ժամանակ ռուսների դիրքորոշումը Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ կոշտ չէր, շատերը զարմանում էին, որ Ռուսաստանից կոշտ պահանջներ չկան: Վերջին շրջանում իրավիճակը փոխվել է, և հստակ դրվել է ընտրություն կատարելու հարցը, պահանջ է դրվել՝ ընտրություն կատարել, կողմնորոշվել: Պահանջ դնելը շատ վատ է: Երբ դու անում ես մի բան ոչ քո կամքով, այլ՝ որովհետև դա քեզնից պահանջել են, դու չես կարող ստանալ այն, ինչ կարող էիր մինչ այդ ակնկալել, դու կորցնում ես: Բայց այդ ընտրության պահանջը մեր առջև միայն Պուտինը չի դնում: Եվրոպայի, Արևմուտքի վարքագիծը նույնական է: Հայաստանը հստակ, չոր հաշվարկ պիտի անի, թե առաջին հերթին ո՞ր կազմակերպությանն անդամակցությունն է բխում Հայաստանի նյութական շահերից՝ ԵԱՏՄ-ի՞, թե՞ ԵՄ-ի:
Ամբողջական հարցազրույցը՝ 168.am- տեսանյութում.


