Արման Գրիգորյան. Հեղափոխությունը Հայաստանում երեք բանի համար կարող էր իմաստ ունենալ (տեսանյութ)
Հեղափոխությունը Հայաստանում երեք բանի համար կարող էր իմաստ ունենալ.
1) հրաժարում իշխանությունը պահելու հրամայականով թելադրված Արցախի հարցի լուծումն անվերջ ձգձգելու քաղաքականությունից ու հակամարտության արժանապատիվ կարգավորում;
2) ժողովրդավարության ու սահմանադրական կարգի վերականգնում;
3) օլիգարխիկ, կոռումպացված տնտեսական համակարգի կազմաքանդում։
Արցախի հարցի անվերջ ձգձգումից իհարկե հրաժարվեցին, բայց ոչ խաղաղության, այլ պատերազմի, պարտության ու ազգային արժանապատվության ոտնահարման ճանապարհով։
Ժողովրդավարության փոխարեն էսօր երկրի ճակատին դրել են քաղբանտարկյալներ ունենալու խարանը։
Իսկ օլիգարխիկ համակարգը կազմաքանդելու փոխարեն արել են այն, ինչ նկարագրված է Ազատություն ռադիոկայանի համապարփակ ու ապշեցուցիչ ռեպորտաժում։
Ավելացնեմ նաև, որ եթե առաջին երկու թեմայի պարագայում բանական մարդկանց մոտ տարաձայնություններ չկան այլևս, երրորդի պարագայում շատերը դեռ էն պատրանքն ունեն, որ հեղափոխականներն ինչ-որ լուրջ դրական արդյունքներ են գրանցել։ Էդ պատրանքից ժամանակն է հրաժարվել։ Իսկ եթե չեք ուզում հրաժարվել, ուրեմն իսկապես աղքատությունը ձեր գլխում է, ինչպես աղքատներին սրտիկներով կերակրող դասականն էր ասել մի առիթով։
Քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյան


