«  Հունվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Արման Գրիգորյան. Ինձ ապշեցնում է ընդդիմադիր քաղաքական դաշտի իներտ վարքագիծը

Արման Գրիգորյան. Ինձ ապշեցնում է ընդդիմադիր քաղաքական դաշտի իներտ վարքագիծը

Իմ ունեցած տեղեկություններով, Նարեկ Սամսոնյանին հիվանդանոց են տեղափոխել երեկ։ Արդեն 10 օրից ավել հացադուլի մեջ է էդ տղան ու ակնհայտորեն շատ լուրջ է տրամադրված։ Չնայած դրան, ինձ թվում է բավարար անհանգստություն ու ակտիվիություն չկա Հայաստանում նրա դեմ իրականացվող անօրինությանն արձագանքելու առումով։

Բացի մի երկու անհատից, ես իհարկե որևէ հույս իրավապաշտպան կազմակերպությունների ու նրանց հետ աֆիլացված մարդկանց հետ չեմ կապում, որովհետև էդ մարդկանց մեծ մասը միայն անունով է իրավապաշտպան։ Նրանց որոշակի փոքրամասնությունների իրավունքներից բացի ոչինչ չի հետաքրքրում։

Բայց ինձ ապշեցնում է ընդդիմադիր քաղաքական դաշտի հարաբերականորեն իներտ վարքագիծը։ Գոնե ձեր շահերից ելնելով պիտի մեծ աղմուկ բարձրացնեիք էս անարդարության դեմ։

Կոչ եմ անում իմ աջակցությունը վայելող ուժին` Հայ Ազգային Կոնգրեսին, շտապ հրավիրել մյուս քաղաքական ուժերին ու համատեղ գործողությունների քայլեր ձեռնարկել։ Չգիտեմ, նստացույց կազմակերպեք, ցույցեր արեք, պիկետներ արեք, քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացրեք։ Ընդհանրապես, ավելի շատ աղմուկ պիտի լինի Հայաստանում քաղբանտարկյալների գոյության խայտառակ փաստի դեմ։ Հատկապես, որ դրսի վրա էս պարագայում հույս դնելն իմաստ չունի։

Արման Գրիգորյան

Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։

Դատարանը 3 ամսով երկարացրեց «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը։

Դատարանի որոշումը լսելուց հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարեց, որ անժամկետ հացադուլ է սկսում՝ իրավական խայտառակությունը դադարեցնելու պահանջով։
Հացադուլ հայտարարած քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են պատժախուց: Նա ունի առողջական շատ լուրջ խնդիր: