«  Փետրվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829

Яндекс.Метрика

Արմեն Մարտիրոսյան. «Մեծ ծավալի փող է թափվել, որ հանրային գիտակցության մեջ Լևոնը բնորոշվի հենց քո գրած բառերով»

Արմեն Մարտիրոսյան. «Մեծ ծավալի փող է թափվել, որ հանրային գիտակցության մեջ Լևոնը բնորոշվի հենց քո գրած բառերով»

Վերջերս կիսվել էի 2007թ. նոյեմբերի 16-ի հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից մի հատված և իմ կողմից շատ հարգված մի երիտասարդ գրել էր.

«Չեմ կարդացել հոդվածը, որտև կեսից նյարդայնացա։ Ուրեմն, 92-94 թվերին ես 7-9 տարեկան էի։ Էդ տարիքում մեր բակի բոլոր երեխեքը, այդ թվում` ես, փողոցների կտրած ծառերից ճյուղեր էինք հավաքում ու բերում տուն, իսկ Ամանորին լսում էինք` քանի հոգի հայ կամ ադրբեջանցի ա սպանվել Ղարաբաղում, ու ուրախանում էինք, որտև հայերի թիվը պակաս էր։ Էդ ժամանակ մենք բոլորս չունեինք հնար` քաղաքական կամք արտահայտելու, դիրքորոշում ունենալու. սաղս մեկ էինք։ Էդ հետո, երբ ԵՊՀ- ի իրավաբանական ֆակուլտետում իմացա` կրիմինոլոգիան ինչ ա, ու հասկացա, որ առաջին նախագահի օրոք ազգիս մի խումբը լափել ա տասնամյակների հարստությունը հանցավոր ճանապարհով` սեփականաշնորհման ինստիտուտի քողարկմամբ, այլևս Լ. Պետրոսյանը չուներ և չի էլ կարող ունենալ որևիցե հեղինակություն...»

Քանի որ այդ տարիներին վերաբերող այսպիսի բնորոշումները շատ են ու բազմազան, ապա երիտասարդ ընկերոջս կդիմեմ՝ Բարեկամ։

Պատասխանս

Ափսոս, որ Սերժի արած brainwashing-ը սենց մեծ ազդեցություն է ունեցել։ Ինչ վերաբերում է Ռոբի ու Սերժի արած brainwashing-ին, ապա իրենց առաջին զոհերից մեկը հենց ես եմ։ Մեծ ծավալի փող ու մասնագիտական ջանք է թափվել, որ հանրային գիտակցության մեջ Լևոնը բնորոշվի հենց քո գրած բառերով։

Նախ՝ օրոք բառը - ցույց է տալիս ժամանակ, որի ընթացքում տեղի է ունենում մի բան։

Չարենցի օրոք Ստալինը մարդ էր սպանում։ Չարենցը չուներ ու չի էլ կարող ունենալ որևիցե հեղինակություն... Չերչիլի ու Ռուզվելտի օրոք Հիտլերն ու Ստալինը կոնցլագերներում տասնյակ միլիոններով մարդ էին ոչնչացնում։ Չերչիլն ու Ռուզվելտը չունեին ու չեն էլ կարող ունենալ որևիցե հեղինակություն... Նիկոլի օրոք Վերմիշյանը կաշառք է վերցրել։ Նիկոլը չուներ ու չի էլ կարող ունենալ հեղինակություն... Սա է՞ մեր տրամաբանությունը։

Ճիշտ ես, հարգելի Բարեկամ։ Նախագահ նշանակում է ամեն ինչի ղեկավար, այն էլ այդ թվերին։ Ու նախագահը կարո՞ղ էր այնպես անել, որ մի օրում, կամ մի տարում, լավ, կամ էլ ութ տարում Սովետի գող ժողովուրդը դառնա բարեպաշտ։ Նախագահը կարող էր այնպես անել, որ համակարգային կոռուպցիա ու թալան չլինի ու արել է։ Գողեր ու թալանչիներ եղել են։ Մի մասը դատվել են։ Մի մասը փախել են։

Ու բացի մնացած խնդիրներից, կար մի քանի լրացուցիչ խնդիր բնորոշ միայն Հայաստանին։ Հայաստանը շրջափակման մեջ էր։ Փակ համակարգերը նպաստում են հանցագործության աճին։ Հայաստանը պատերազմի մեջ էր։ Պատերազմը ամենահանցագործածին երևույթն է աշխարհում։

Մեր գազատարը 45 անգամ պայթեցվել է։ Պայթյունները խուճապ են առաջացնում հանրության մոտ, իսկ խուճապը քրեածին միջավայր է ստեղծում։

Հայաստանի մեկ երրորդը աղետի մեջ էր՝ անօթևան։ Ու կար միջազգային օգնություն՝ ՁՐԻ։ Իսկ ՁՐԻն ամենաբարոյազրկող բանն է։ Ու ոնց որ հիմա են թափթփուկները փորձում մտնել իշխանություն, այն ժամանակ էլ այդպես էր։ Ու նրանք մտնում էին։

Բայց հենց Լևոնի օրոք Բագրատյանը Լևոնի աջակցությամբ անցկացրեց հողի Սովետում չտեսնված սեփականաշնորհում, որում իհարկե կլինեին չարաշահումներ, բայց շնորհիվ որի լուծվեց պարենային մեծ խնդիրը ու մենք՝ Հայաստանը սովից չմեռանք։ Հետո եկավ արդյունաբերական հիմնարկների սեփականաշնորհման պահը ու, օրինակ, կոնյակի գործարանի պայմանագիրը ստորագրել էր արդեն մեր սիրելի Ռոբը։

Մի բանի մասին էլ։ Արդեն 1994-ից քաղաք էր վերադարձել հաղթած զինվորականը՝ ֆիդայական ջոկատի մարտիկը, սպան, երկրապահը։ Եվ Վազգեն Սարգսյանը հենց Մանվել Գրիգորյանի սեփականեցման մասին էր ասել՝ բա հաղթանակած գեներալը մի բան չունենա՞...։

Քսանհինգ տարի անց ինչ ասես կարելի է ասել այն պատերազմը հաղթած ղեկավարի մասին։ Տիգրան Մեծի ժամանակ էլ են եղել գողեր, թալանչիներ ու բոզի տղաներ, բայց պատմությունը հիշում է փաստը՝ Տիգրան Մեծը գրավել է։ Այն դեպքում, որ ի տարբերություն Տիգրան Մեծի Լևոնը իր գրավածը հետ չի տվել՝ պահել է։

«Անտարես մեդիա հոլդինգի» հիմնադիր-տնօրեն  Արմեն Մարտիրոսյան