«  Հոկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика


Արմեն Խաչատրյան. Չի կարելի օգտվել Դանիել Իոննիսյանից, որը չի կարողանում օգտվել Arlis-ից

Արմեն Խաչատրյան. Չի կարելի օգտվել Դանիել Իոննիսյանից, որը չի կարողանում օգտվել Arlis-ից

Չի կարելի օգտվել Դանիել Իոննիսյանից, որը չի կարողանում օգտվել Arlis-ից

Դանիել Իոաննիսյանն և իր  ղեկավարած կազմակերպությունը հանդես են եկել իշխանությունների հակաիրավական գործողությունները արդարացնող մի նոր կեղծիքով:
Նրանք փորձում են ապացուցել, որ նոր Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3 մասով Մկրտիչ Սրբազանին ներկայացված մեղադրանքը վերաբերելի է 2021 թվականի հունիսին նրա կողմից իբր կատարած արարքին, հետևաբար, նման մեղադրանքի ներկայացումը քննչական մարմինների կողմից ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի խախտում չէ:

Փաստերը, սակայն, հակառակն են ապացուցում: Նշված ենթադրյալ հանցանքը վերոհիշյալ հոդվածով որակվում է որպես հավաքին մասնակցելուն հարկադրելը, «որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով»: Նախկին օրենսգրքի 163-րդ հոդվածի 4-րդ մասով, սակայն, նախատեսված է հետևյալ հանցակազմը` հավաքին մասնակցելուն հարկադրելը, «որը կատարվել է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից իր ծառայողական ենթակայության կամ վերահսկողության ներքո գտնվող հանրային ծառայողի կամ պայմանագրային հիմունքներով աշխատող այլ անձի նկատմամբ»: Մինչդեռ, հանրային ծառայությունը վերաբերելի չէ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությանը, իսկ նրանում գործող հարաբերությունները չեն կարգավորվում պայմանագրային հիմունքներով:

Այսպիսով, նորից արձանագրում ենք, որ մեղադրանքով վերագրվող արարքը կատարման պահին հանցանք չի համարվել, հետևաբար, իշխանությունները խախտել են Սահմանադրության 72-րդ հոդվածը:

Ինչ վերաբերվում է Հայ Ազգային Կոնգրեսի իրավական հանձնաժողովի կողմից 163-րդ հոդվածի սխալ մեջբերմանը, ապա այն թյուրիմացաբար տեղի է ունեցել այն պատճառով, որ տեքստը նախապատրաստող հանձնաժողովի անդամը չգիտես ինչու վստահել է հանցագործության մասին Դանիել Իոաննիսյանի հաղորդման մեջ այդ հոդվածի տեքստի մեջբերմանը, թեև նման վստահության համար վերոհիշյալ անձը որեև հիմք չի տվել:

Անհրաժեշտ եզրակացություններնն արված են, մասնավորապես` Դանիել Իոաննիսյանի ներկայացված փաստաթղթերի և տվյալների հավաստիությունն ավելի խստապահանջ ուսումնասիրման ենթարկելու առումով:

 ՀԱԿ վարչության անդամ, իրավաբան  Արմեն Խաչատրյան