Արմեն Խաչատրյան. Շատ դժվար է լինելու Եկեղեցուն առանձին պայքարել իշխանության դեմ, Եկեղեցու պաշտպանությունը պետք է լինի համազգային մեկ ճակատ
«Մեդիալաբի» զրուցակիցն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը
«...Եկեղեցու պաշտպանությունը պետք է լինի համազգային մեկ ճակատ: Ընտրություններն օրինակ էին՝ կա՛մ դու համազգային ճակատով պետք պայքարես, կա՛մ այլ հնարավորություն քեզ չեն տալիս: Կլինեն այդ միավորումն ու համազգային պայքարը, կկարողանանք կանգնեցնել այս ընթացքը, որովհետև այս իշխանությունն իրականում այնքան էլ ուժեղ չէ: Մենք տեսել ենք Ռոբերտ Քոչարյանի դիկտատուրա, մենք տեսել ենք Սերժ Սարգսյանի ավտորիտար իշխանություն, սա նրանց հետ համեմատած ոչ մի բան է, ուղղակի պետք է ուժերի համախմբում, ու մենք Եկեղեցին հեշտությամբ կպահպանենք այս ադրբեջանահպատակ իշխանություններից:
Շատ դժվար է լինելու Եկեղեցուն՝ առանձին պայքարել իշխանության դեմ, շատ դժվար է լինելու Նիկոլ Փաշինյանի այս պլանը տորպեդահարել, բայց այստեղ արդեն ընտրվելու, պաշտոնի հարցը չէ, ու բոլոր այն անձինք, որոնք իսկապես անկեղծ են իրենց ազգային մղումների մեջ, պետք է միավորվեն, որ այդ արհավիրքի դեմն առնեն:
Ես ուղիղ համեմատական անցկացնեմ. ինչպես Արցախը կար ու այլևս չկա, այդպես Եկեղեցին կա ու չի լինելու, հիմա Արցախի հողը կա, չէ՞, բայց մեզ հետ առնչություն չունի, նույն բանը կլինի Եկեղեցու հետ՝ քարերը, պատերը կմնան, բայց ինքը կդադարի լինել այն Եկեղեցին, որը եղել է մշտապես մեր ժողովրդի համար:
Կամ կունենանք համախմբված համազգային շարժում, կամ չենք ունենա Եկեղեցի»
Ամբողջական՝ :MediaLab.am-ում:


