Արմինե Օհանյան. Այդ օրն արդեն եկել է և այդ զրոն արդեն եղել է
Իշխանության վարկանիշը երբեք զրո չի լինելու, իշխանություններին պաշտպանողների ինչ որ քանակ միշտ լինելու է: Այնպես որ ձեր առաջ անիրականանալի խնդիրներ մի դրեք ու մի սպասեք, որ Փաշինյանի կողքին գտնվողներն անէանալու են իսպառ, նա էլ ամոթահար ու գլխիկոր հեռանալու է:
Հասկացեք, որ այդ օրն արդեն եկել է և այդ զրոն արդեն եղել է: Ամենամերժելի ու ազգակործան իշխանավորների կողքին անգամ միշտ ինչ որ քանակի մարդիկ կլինեն, ովքեր կպաշտպանեն նրա ամենավտանգավոր ձեռնարկները, կմասնակցեն նրա նախաձեռնած ամենազազրելի քայլերին, կփառաբանեն ու կլայքեն նրան, անգամ եթե նա պետությունը թշնամուն հանձնելու ազգադավ հրամանագիր ստորագրի ու օրը ցերեկով մարդակերությամբ զբաղվի:
Մի փոր հացի մեռած դավաճաններ, դեռ թամբի վրա գտնվող հանցագործ իշխանությունների բարեհաճությունը նվաճելու համար մաքառող մարդկանց նվազագույն քանակ ամեն ազգի մեջ էլ կա: Այնպես որ մի հաշվեք ՔՊ նոսրացած կողմնակիցների քանակը և մի նեղվեք այն մտքից, որ դեռ մի 2-3-5 հազար մարդ մասնակցում է «ուղտերի երթին», այլ հաշտվեք այն մտքի հետ, որ սրանք քանի դեռ իշխանություն են, այդ քանակը միշտ լինելու է: Ավելին` այդ 3-5 հազարը խայտառակ չնչին քանակ է պետական ռեսուրսի տնօրինման պարագայում:
Եվ ադեկվատությունն ամբողջությամբ դեռ չկորցրած իշխանությունն ու հասարակությունը կգիտակցեին, որ 100 հազարի փոխարեն 10 կամ 5 հազար կողմնակից ու համակիր ունենալը կատարյալ ֆիասկոյի նշան է և եթե մի քանի «տավրոս» ու «կզո» (խորհրդանշական անունով), ամեն գնով փող աշխատող մի երկու ստորաքարշ նախարար, հետևից Նիկոլին հայհոյող, դեմքին ժպտացող մի քանի կարիերիստ դեռ իր հետևից գնում են, անուղեղ թութակի նման կրկնելով, թե` եկեղեցին են ուզում բարեփոխել, դա դեռ ոչինչ չի նշանակում:
Ինչպես ասում են` «խաղը ծախած ա, սուդյան էլ առած ա»...մնաց վերջին արարը:


