«  Փետրվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Яндекс.Метрика


Արսեն Բաբայան. Ստացել եմ միջազգային փորձաքննությունների եզրակացությունները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների մասին

Արսեն Բաբայան. Ստացել եմ միջազգային փորձաքննությունների եզրակացությունները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների մասին

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունների իսկության պարզման նպատակով։

Երեք տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատում են սրբազանի այն պնդումը, որ նա որևէ առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ։

Փորձագետները, ի թիվս այլնի, հանգել են հետևյալ եզրակացություններին՝

1. Տեսագրության բովանդակությունը կեղծ է և ստեղծվել է հատուկ ծրագրային միջոցների կիրառմամբ,

2. Տեսարանները օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չեն ունեցել,

3. Տեսագրության մեջ երևացող անձանց հավաստի նույնականացում կատարելն անհնարին է։

Առկա են նաև այլ կարևոր եզրահանգումներ, որոնք հիմնավոր կերպով վկայում են կեղծարարության մասին։

Մոտակա օրերին կհրավիրեմ մամուլի ասուլիս՝ միջազգային փորձագիտական եզրակացությունները հանրությանը ներկայացնելու և դրանց մանրամասները հրապարակելու նպատակով։

Փաստաբան Արսեն Բաբայան