«  Ապրիլ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика


Արտակ Հարությունյան. Էդ ի՜նչ «խաղաղություն» եք բերում, որ մի դրոշ վառելը խանգարում է խաղաղության պրոցեսին

Արտակ Հարությունյան. Էդ ի՜նչ «խաղաղություն» եք բերում, որ մի դրոշ վառելը խանգարում է խաղաղության պրոցեսին

Ինձ ճանաչողները ու հետևողները լավ գիտեն, որ ես միշտ վատ եմ վերաբերվել դրոշ վառելու պրակտիկային։ Դա, մասնավորապես, համարել եմ թուլություն ու վանդալիզմ։ 

Բայց մեր էս նոր «խաղաղասեր» իշխանականների բարձրացրած աղմուկը կեղծ ու զզվելի է։ Թե բա դրանով խանգարում եք խաղաղության պրոցեսին։ Էդ որ Ադրբեջանը ռազմագերիներ է պահում՝ չի խանգարում խաղաղության պրոցեսին։ Էդ որ Ադրբեջանը պահանջում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն՝ չի խանգարում խաղաղության պրոցեսին։ Որ ՀՀ անընդհատ նոր պահանջներ է դնում՝ չի խանգարում։ Որ Արցախում ոչնչնացնում է մեր մշակութային ու հոգևոր ժառանգությունը՝ չի խանգարում խաղաղության պրոցեսին։ Որ հենց իրանք, էս իշխանավորները գոռգոռում էին, որ «Արցախը Հայաստան է ու վերջ», «նոր պատերազմ, նոր տարածքներ» ու վիժեցնում էին բանակցությունները բարենպաստ ժամանակ՝ չէին խանգարում խաղաղության պրոցեսին։

Բայց որ դաշնակցականները Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մի հատ դրոշ են վառել՝ վե՜րջ, խանգարո՜ւմ են խաղաղության պրոցեսին։

Էդ ի՜նչ ապաշնորհ ղեկավարություն, բանակցող եք, էդ ի՜նչ խախուտ «խաղաղություն» եք բերում, որ էս մի դրոշ վառելը խանգարում է խաղաղության պրոցեսին։

Ու՞մ եք ապուշի տեղ դնում։

ՀԱԿ վարչության անդամ
Արտակ Հարությունյան