Խոսք
Արտակ Հարությունյան. Պահանջում եմ, որ Առաջին ալիքը ցուցադրի Տիգրան Պասկևիչյանի «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը (տեսանյութ)
Պահանջում եմ, որ Առաջին ալիքը ցուցադրի ու նաև ինտերնետում հասանելի դարձնի մեր վճարած հարկերով նկարահանված, Տիգրան Պասկևիչյանի հեղինակած «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը։
Ներկայացված իբրև փաստարկները, թե դա ինչու չի արվում, համոզիչ չեն։ Առավել համոզիչ է վարկածը, որ գործ ունենք փաշինյանական «իրական» Հայաստանի գրաքննության հետ։
Կասկած չեն հարուցում, բացարձակ, հարգարժան Պասկևիչյանի՝ թեմայով արված հրապարակումները։ Մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ գործ ունենք փաստագրական հրաշալի նյութի հետ, որը ոմանց քիմքին հաճո չէ։
Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ
Արտակ Հարությունյան
Ներկայացնում ենք նաև Տիգրան Պասկևիչյանի երեկվա փաստագրված գրառումը թեմայի վերաբերյալ:


