«  Մարտ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика


Աշոտ Սարգսյան. Պատահական չէ, որ Փաշինյանը իրեն չընտրելու դեպքում սպառնում է Ադրբեջանի կողմից պատերազմով

Աշոտ Սարգսյան. Պատահական չէ, որ Փաշինյանը իրեն չընտրելու դեպքում սպառնում է Ադրբեջանի կողմից պատերազմով

Պատահական չէ ամենեւին, որ Ն. Փաշինյանը իրեն չընտրելու դեպքում սպառնում է Ադրբեջանի կողմից պատերազմով։

Կարծեմ 1999 կամ 2000 թվականին էր, որ առաջին անգամ մտա «Հայկական Ժամանակի» խմբագրատուն (մինչ այդ Փաշինյանը Լեւն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի ամենամոլի հակառակորդներից էր)։ Նրա գլխավերեւում Վազգեն Մանուկյանի նկարն էր կախված (հետո հանեց)։

1996-ի նախագահական ընտրությունների համար Վ. Մանուկյանի կազմած գործողությունների մի պլան էր գտնվել (1996-ի ավանտյուրայից հետո նրա գրասենյակում կատարված խուզարկությամբ), որի կետերից մեկն էլ մոտավորապես նույնն էր՝ իր հաղթանակն ապահովելու համար Ադրբեջանին պատերազմի դրդել Հայաստանի դեմ (այդ փաստաթուղթը մի քանի անգամ հրապարակվել է)։ Պարզապես, նա այնքան խելք ուներ, որ նման մի հրեշավոր ու զազրելի քայլի մասին գրել էր խիստ գաղտնի փաստաթղթում, Փաշինյանը իր նույնպիսի պլանը «հերոսաբար» հրապարակում է...

ՀԱԿ վարչության անդամ Աշոտ Սարգսյան