«  Ապրիլ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика


Աշոտ Սարգսյան. Կա՞ մի բացասական մարդկային ու ոչ մարդկային հատկանիշ, որը չի մարմնավորում Փաշինյանը

Աշոտ Սարգսյան. Կա՞ մի բացասական մարդկային ու ոչ մարդկային հատկանիշ, որը չի մարմնավորում Փաշինյանը

Ազգային ժողովի նախագահի տեղակալը նորից վնգստացել է Հանրապետության Առաջին նախագահի հասցեին։ Շատերն են արժանիորեն հակադարձել։ Ոմանց համար հարցական է մնացել, թե ինչու հենց նա, հիմա կարծես թե միայն նա։ Ստորեւ դնում եմ իմ մի երկու շաբաթ առաջվա գրառումը, որն այդ հարցի պատասխանն է։

« Գիտե՞ք ինչու է, ամեն առիթով, առաջին հերթին Ռուբեն Ռուբինյանը ամենաանպարկեշտ ձեւով արձագանքում Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Որովհետեւ Ն. Փաշինյանը նաեւ սադիստ է. — նրա պահանջ-հանձնարարությունն է կատարում Ռուբեն Ռուբինյանը։

Այո՛ հենց այս տղային է նա հանձնարարել անպատվաբեր այդ դերը, որովհետեւ....

• Որովհետեւ նրա հայրը՝ Կարապետ Ռուբինյանը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի ամենեւին ոչ երկրորդային անդամներից մեկը.

• Նա 1993-ից եղել Է ՀՀ Նախագահին առընթեր վերահսկողական ծառայության ղեկավար,

• 1995-ից՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ,

• 1998 թվականի փետրվարին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, Կարապետ Ռուբինյանը մոտ չորս տասնյակ այն բարձր պաշտոնյաներից էր, որոնք, ի նշան նախագահի հետ համերաշխության, հատուկ հայտարարությամբ հրաժարական տվեցին։

• 2007 թվականից ակտիվորեն մասնակցել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահական ընտրարշավին, եղել է Շենգավիթի նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալ։

• 2008 թվականին մասնակցել է ընտրություններին հաջորդած ընդդիմադիր շարժմանը՝ մեղադրելով իշխանություններին նախագահական ընտությունների արդյունքները կեղծելու մեջ։

• Մարտի 1-ի ընդդիմադիր ցուցարարների ջարդից հետո, մարտի 3-ին ձերբակալվել է եւ ազատազրկվել։

Կա՞ մի բացասական մարդկային ու ոչ մարդկային հատկանիշ, որը չի մարմնավորում Ն. Փաշինյանը..»

ՀԱԿ վարչության անդամ
Աշոտ Սարգսյան