Ասողիկ աբեղա Կարապետյան. Երախտագիտություն, գնահատանք և օրհնություն Հայ Ազգային Կոնգրեսին՝ իր պետականամետ դիրքորոշման համար
Երախտագիտություն, գնահատանք եւ օրհնություն Հայ Ազգային Կոնգրեսին՝ իր պետականամետ եւ ազգակերտ, շիտակ եւ որոշ դիրքորոշման եւ կեցվածքի համար:
Աշխարհասփյուռ հայ ժողովրդի միակ Ազգային Եկեղեցու եւ Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ ա՛յս նախանձախնդիր եւ հոգատար վերաբերմունքը պետք է օրինակելի լինի ամենքի համար:
Կսիրեմ հուսալ, որ մեր Հայրենի երկրի թե՛ պետական, թե՛ հասարակական ու քաղաքական, թե՛ մնացյալ բոլոր բնագավառների այրերը, գործիչներն ու ներկայացուցիչներն ամեն ինչից վեր կդասեն ազգային, եկեղեցական ու պետական գերագույն շահերը եւ երբեք թույլ չեն տա, որ աստվածակառույց Սուրբ Էջմիածնի աղոթական, խաղաղարար ու սիրազեղ մթնոլորտը խաթարվի:
Անսա՛նք եւ առաջնորդվե՛նք, սիրելիներ, դարերի հոլովույթում մեզ ուղեկցած եւ փրկած ու ապրեցրած նշանաբանով՝ «ՄԻՈՒԹԻՒՆ Ի ԿԱՐԵՒՈՐՍ ԵՒ ՍԷՐ՝ ՅԱՄԵՆԱՅՆԻ»:
Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Արխիվի և Թանգարանների տնօրեն
Հիշեցնենք՝ Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում իր աջակիցներին և համակիրներին իր հետ միասին մասնակցելու դեկտեմբերի 28-ին Մայր Աթոռում մատուցվող կիրակնօրյա պատարագին:


