«  Փետրվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Яндекс.Метрика


Ավետ Գրիգորյան. Առաջին Նախագահի հրաժարականի հիմնավորումը, սակայն, այսքանով չի ավարտվում

Ավետ Գրիգորյան. Առաջին Նախագահի հրաժարականի հիմնավորումը, սակայն, այսքանով չի ավարտվում

28 տարի առաջ` 1998 թվականի փետրվարի 3-ին «հայտնի մարմինների» պահանջով հրաժարական տվեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչը քաղհասարակական բազմաթիվ գործիչների կողմից գնահատվեց որպես «պալատական հեղաշրջում»։

Տեր-Պետրոսյանի բազմաթիվ վայ քննադատներ այդ քայլը գնահատեցին սխալ, նույնիսկ թուլության նշան, ասելով «...եթե նա վստահ էր, որ արցախյան հիմնահարցի լուծման իր առաջարկը ճիշտ էր, թող հրաժարական չտար, իշխանությունից հեռացներ էդ եռյակին՝ Ռոբին, Սերժին, Վազգենին ու առաջ տաներ իր գիծը»։ Այդպիսի գնահատականները հերքելու եւ հրաժարականը, որպես պետական մտածողության դրսեւորում հիմնավորելու համար, հիշեցնեմ որոշ փաստեր։

Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հրաժարականի հայտարարությամբ ասել է «Եթե ընդունել եմ հրաժարականի որոշում, հավատացեք, դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետության համար համարել եմ ավելի վտանգավոր»: Իսկ հետագայում իր այս ասածը հիմնավորելու համար բացահայտել է, որ հակառակ դեպքում քաղաքացիական պատերազմ հրահրվելու վտանգ կար։

Հիշեցնենք նաեւ իրեն մեղադրանք ներկայացնելու առիթով Ազգային ժողովում Վանո Սիրադեղյանի ելույթից մի հատված։ 
«Նախեւառաջ ուզում են ամրապնդել իշխանությունը եւ ամրանալ Հայաստանում (Ռոբերտն ու Սերժը)։ Ինչի համար նախ հարկավոր էր զավթել իշխանությունը։ Ինչպես միշտ, անխափան գործեց շանտաժը։ Նախագահին եւ պաշտպանության նախարարին սպառնացին, որ պատանդ կպահեն մեր զորակոչիկներին, եւ Նախագահը հրաժարական տվեց։» 

Հրաժարականի հիմնավորումը, սակայն, այսքանով չի ավարտվում։
Չգիտես ինչու չի հիշատակվում եւս մի կարեւոր փաստարկ։ 
Համաձայն այդ ժամանակ գործող ՀՀ սահմանադրության վարչապետին նշանակում էր ՀՀ Նախագահը։ Չնայած Ազգային ժողովը չուներ նրան հաստատելու իրավասություն, բայց կարող էր նրա կողմից ձեւավորած կառավարությանը անվստահություն հայտնել՝ դա անելով պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնից հեռացներ վարչապետ Ռոբերտ Քոչարյանին, մեր երկիրը կհայտնվեր նոր կառավարություն ձեւավորելու անհնարինության եւ անկառավարելիության քաոսի մեջ, ինչից միանշանակ կօգտվեին մեր հակառակորդները։

Նշանակված ցանկացած նոր վարչապետի ձեւավորած կառավարությանը Ազգային ժողովը անվստահություն կհայտներ, քանի որ առաջին Նախագահին հեռացնելու ծրագիրը մշակելիս, հաշվի առնելով դա Ազգային ժողովում ուժային ճնշումներով նախօրոք իրականացրել էին «առնետավազք», ինչի արդյունքում Ազգային ժողովում ձեւավորված «Երկրապահ» խմբակցությունը ունեցավ որակյալ մեծամասնություն՝ որոշումներ կայացնելու բացարձակ հնարավորությամբ։ Նախագահին կողմնակից պատգամավորների թիվը կտրուկ նվազեց եւ զրկվեց քաղաքական որոշումների վրա ներազդելու հնարավորությունից։

Ահա նաեւ սա՝ երկիրը նորանոր ցնցումների չտանելը, բերեց պետական մտածողության կրող առաջին Նախագահի հրաժարականին։

ՀԱԿ վարչության անդամ Ավետ Գրիգորյան