«  Ապրիլ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика


Ավետ Գրիգորյան. «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը դիտածները պիտի իրենց գնահատականը տան Փաշինյանին

Ավետ Գրիգորյան. «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը դիտածները պիտի իրենց գնահատականը տան Փաշինյանին

«Ղարաբաղյան շարժումը թակարդ էր մեր ժողովրդի համար»: «Անկախության հռչակագիրը դա կոնֆլիկտի հռչակագիր է»:  Սրանք  Նիկոլ Փաշինյանի գնահատականներն են, հետեւաբար Տիգրան Պասկեւիչյանի հեղինակած «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի ցուցադրումը արգելելը այլ կերպ քան նրա հանձնարարականի կատարում անհնար է պատկերացնել։  Իսկապես, ինչպես կարող էր իշխանության անմիջական թելադրանքի տակ գործող  Հանրայինը ցուցադրել մի ֆիլմ, որում ներկայացվում է ղարաբաղյան շարժումը,  անկախության մեր անցած ճանապարհը եւ այդ ճանապարհին անկախության հռչակագրի ընդունումը։

Յութուբով ցուցադրելու ողորմած թույլտվությունից հետո ֆիլմը դիտածները պիտի իրենց հերթին գնահատական տան Փաշինյանին, որը առաջին ասածով վիրավորում է շարժման հարյուր հազարավորներին, ովքեր ելել էին պայքարի ե՛ւ հանուն ե՛ւ ընդդեմ։ Հանուն Արցախի մեր հայրենակցիների իրավունքների ու նրանց ֆիզիկական անվտանգության եւ ընդդեմ խորհրդային կայսրության, որը ամեն ինչ անում էր խեղդելու համար շարժումը։

Վիրավորանք է այն, որ իր կարծիքով շարժմանը մասնակից հանրության ամենատարբեր շերտեր ներկայացնող  Հայաստանի գործնականում ողջ ազգաբնակչությունը այնքան անգիտակից էր, որ հայտնվել էր, չգիտես ում կողմից լարած, թակարդում եւ ինքն էր, որ հասկացավ դա ու դուրս բերեց իրենց այդ թակարդից։ Սա շարժման բոլոր մասնակիցների արժանապատվության ոտնահարում է ու անպատասխան չպիտի մնա։ Հուսով եմ, որ պատասխանը կտրվի մոտակա խորհրդարանական ընտրությունների օրը։

Իսկ երկրորդի՝ անկախության հռչակագիրը դա կոնֆլիկտի հռչակագիր է, ձեւակերպումը բացահայտում է, որ այդպիսի գնահատականը թելադրված է մեր երկու հարեւանների կողմից, քանի որ իրենք են կարծում, որ կարող են լինել կոնֆլիկտի կողմ։

Այսպիսի գնահատականը վիրավորանք է անկախության հռչակագիրն ընդունած բոլոր քաղաքական ուժերին, որոնց բացարձակ միասնականությամբ է ընդունվել այն։

Մնում է հարցնել մտքի այս գիգանտին, թե ինչ գնահատական կտա  2 042 627 մեր հայրենակիցներին, ովքեր հանրաքվեի օրը «Այո»  ասացին մեր Անկախությանը։

ՀԱԿ վարչության անդամ
Ավետ Գրիգորյան