Ավետ Գրիգորյան. Ինչով է պայմանավորված Ռուբիոյի այցի հրատապությունը
Եւ այսպես, ընտրություններից տաս օր առաջ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի մեկ ժամյա այցը Հայաստան ու հրատապությամբ մի քանի փաստաթղթերի ստորագրումը կարող է թվալ մեծ նվաճում Հայաստան-ԱՄՆ միջպետական հարաբերություններում, եւ այդպես էլ կփորձեն դա ներկայացնել իշխանությունները։
Իսկ ինչով է պայմանավորված այս հրատապությունը։ Ստորագրվում են փաստաթղթեր, որոնցից պրոտոկոլայիններից բացի էական պետք է համարել հանքանյութերի, մասնավորապես հազվագյուտ մետաղների, արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը։
Քանի որ այս մակարդակի՝ պետքարտուղարի եւ արտգործնախարարի ստորագրություններով կնքված փաստաթղթերը ցանկացած իշխանության կողմից դժվար, համարյա անհնարին է չեղարկելը, ապա չի կարելի բացառել ԱՄՆ իշխանությունների կողմից Փաշինյանի իշխանության վերարտադրվելու հնարավորությունը կասկածի տակ առնելը եւ հենց դրանով պայմանավորված իրենց շահերից բխող փաստաթղթերի օր առաջ ստորագրել տալը։
Պարզ ասած իրենք, հետեւելով ընտրարշավին, վստահ չեն, որ Փաշինյանը կվերընտրվի։
ՀԱԿ վարչության անդամ
Ավետ Գրիգորյան


