Հայ ակադեմիկոսներ, դոկտորներ ու թեկնածուներ, ձեր «համեստ» լռությամբ դառնում եք պատասխանատու
Էս ու՞ր եք, թվով վաթսունից ավելի հայ ակադեմիկոսներ, գիտությունների անհամար դոկտորներ ու թեկնածուներ՝ մանավանդ պատմագիտության, վաստակավոր ու ժողովրդական կոչումներով մշակույթի գործիչներ։
Էս ինչու՞ եք խուլ, համր ու վատ տեսնող դարձել։
Չեք հասկանու՞մ, թե ինչ կատարվեց՝ նաեւ ձեր մասնակցությամբ։
Իրո՞ք չեք հասկանում, որ պայքար է մղվում մեր պատմական հիշողության դեմ, որ մեր հաղթանակները պարտություն են ներկայացվում, իսկ պարտությունները հաղթանակ, որ պայքար է գնում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ՝ ոչ թե Կաթողիկոսի անձի, այլ հենց եկեղեցու դեմ։
Իրո՞ք չեք տեսնում, որ Բաքվի պահանջները մեր ինքնիշխան որոշումների ընդունման վրա խաչ կքաշեն։
Իրո՞ք չեք հասկանում, թե ուր է տարվում մեր երկիրը։ Գավառական խոսքով ասած նաղդը թողած նիսյայի հետեւից ընկած ուր են տանում մեզ ու ինչ վիճակում ենք հայտնվելու։
Եթե կարծում եք ամեն ինչ ճի՞շտ է արվում, էլի միք լռի, դիրքորոշում հայտնելու քաջություն ունեցեք, բարձրաձայնեք, գովերգեք էդ ամենը ու սպասեք արդյունքների։
Չեք հասկանու՞մ, որ եթե լինեն բացասական արդյունքներ, ձեր «համեստ» լռությամբ դառնում եք պատասխանատու եւ այդ դեպքում ձեր ցանկացած արդարացում բավարար չի լինի պատմության դատաստանի առաջ։
Խոսե՛ք, միք լռի։
ՀԱԿ վարչության անդամ
Ավետ Գրիգորյան


