Տաթևիկ Հայրապետյան. Այս մարդիկ, հաստատ իրենց «արժանի» տեղը կունենան հայոց պատմության «չուլանանոցում»
Նիկոլ Փաշինյանը շատ մեծ վնաս է շարունակում պատճառել հայոց պետությանը ու հայ հանրությանը։ Բայց այդ վնասի մեջ առանձնահատուկ աչքի է ընկնում բարոյազրկությունը, դավաճանությունը, հակապետական կեցվածքը պետական մակարդակով ողջունելը ու խրախուսելը։ Ցավալի է տեսնել, թե ինչպես են ոմանք պահի ու կոմպրոմատների թելադրանքով մտնում հակաեկեղեցական արշավի մեջ։
Ընդհանուր առմամբ, շատ զզվելի է «հանուն» բարոյականության բարոյազրկությունը խրախուսելը։ Ավելի լավ է մարդ իր արած սխալն ընդունի, պետք եղած դեպքում էլ հանրային պարսավանքի արժանանա, քան թե համաձայնվի դառնալ հայոց ինքնության դեմ մղվող համակարգային պայքարի մարտիկ։
Այս բարոյազուրկ ժամանակները կանցնեն, բայց այն մարդիկ, որոնք համաձայնվեցին դառնալ դրա մաս, հաստատ իրենց «արժանի» տեղը կունենան հայոց պատմության մեջ, ավելի ճիշտ՝ դրա «չուլանանոցում»:
Նշենք՝ այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու մի քանի սրբազաններ ներկայացել են Փաշինյանի հետ հանդիպման:
Հիշենք նրանց անունները՝
- Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան,
- Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան,
- Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյան,
- Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միզախանյան,
- Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան,
- ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան,
- Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյան:



