«  Մարտ 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

«ԱՅՈ»-ի հանձնաժողովներում ներկայացված են անձինք, ովքեր իրենց ծառայությունն են մատուցել ՀՀԿ,ՀՅԴ-ականներին»

«ԱՅՈ»-ի հանձնաժողովներում ներկայացված են անձինք, ովքեր իրենց ծառայությունն են մատուցել ՀՀԿ,ՀՅԴ-ականներին»

Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերի հրապարակումը մեծ աժիոտաժ առաջացրեց, անձամբ ինձ ահազանգել են իմ բազմաթիվ ծանոթներ, ովքեր հայտնում էին, որ նրանք երկար տարիներ լինելով ընդիմության կողմից ներկայացված հանձնաժողովի անդամներ, ովքեր բառի ամենաուղիղ իմաստով կռիվ են տվել տեղամասերում ընտրությունների օրինականությունը պահպանելու համար՝ փաստացի ինձ պես դուրս են մնացել Ապրիլի 5-ի հանրաքվեի ՏԸՀ-ներից, փոխարենը հանձնաժողովմերում են հայտնվել մարդիկ, ովքեր երկար տարիներ ծառայել են նախկին իշխանություններին և բազմակի անգամ նրանց կողմից (ՀՀԿ, ՀՅԴ) ներկայացվել են հանձնաժողովների կազմերում։

Եվ ես որոշեցեցի գնալ այս մտահոգիչ երևույթի հետքերով, այսօր ամբողջ օրը տրամադրելով հետազոտության իրականացմանը, որը ի ցույց է դնում այն խայտառակ պատկերը, որ տիրում է հանձնաժողովներում։ Իրականացնելով հետազոտական համեմատություն գալիք հանրաքվեի և ԱԺ վերջին ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերի միջև։

Պատկերը հետևյալն է՝ «ԱՅՈ»-ի շտաբի կողմից հանձնաժողովներում ներկայացված են անձինք, ովքեր բազմակի անգամ հանձնաժողովներում իրենց ծառայությունն են մատուցել ՀՀԿ, ՀՅԴ-ական շրջանակներին, լինելով վերջիններիս կողմից ներկայացված հանձնաժողովների անդամներ, և ես դուրս եմ բերել այդ անձանց ամբողջ ցուցակը, որը կարող եք տեսնել ներբեռնելով ստորև հղումում գտնվող ֆայլը։ 

Իշխանությունների այս գործելաոճը լրջագույնս վտանգում է գալիք հանրաքվեի օրինականության ապահովումը, և բազմաթիվ հարցեր է առաջ քաշում․․․

Հ․Գ․ Ցուցակում գտնվող անձանք տվյալները գաղտնի չեն և հասանելի են նաև ԿԸՀ կայքում (Elections.am):

Միհրան Մխիթարյան

Նշենք, որ 2008 տեղամասում «Այո»-ն երկու հանձնաժողովական ունի, «Ոչ»-ը՝ 1975 տեղամասում։