«Այս հալածանքի պայմաններում լիովին օրինաչափ է, որ Վեհափառը որոշել է Հայոց Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը գումարել Հայրենիքից դուրս»
Հայոց Եկեղեցու նկատմամբ օկուպացիոն ռեժիմն իրականացնում է դասական իմաստով հալածանք՝ ներգրավելով այլազան տիրադավների, օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների նեկայացուցիչների, իրավապահների, քաղաքացիական ծառայողների, պետական տարբեր հիմնարկների աշխատակիցների, տեղական ինքնակառավարման մարմինների, պրոիշխանական քաղաքական ուժերի, քարոզչական բրիգադների, նույնիսկ մի Ռոմանոսի։
Այս այլանդակ հալածանքի պայմաններում լիովին օրինաչափ է, որ Վեհափառ Հայրապետը որոշել է Հայոց Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը գումարել Հայրենիքից դուրս՝ Եվրոպայում։ Իհարկե, լավ օրից չէ, որ նման որոշում է կայացվել, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է նիկոլական չարափառ ռեժիմը։
Ի դեպ, մեր նորագույն պատմության մեջ սա առաջին դեպքը չէ, որ Հայոց Եկեղեցու կյանքում կարևոր դեր ու նշանակություն ունեցող ժողովներն անցկացվել են Հայրենիքից դուրս։ Օրինակ, մտքիս եկավ 1956 թվի եպիսկոպոսաց ժողովը, որ Վազգեն Առաջին Հայրապետի կողմից գումարվել էր Կահիրեում։
Նշենք՝ եպիսկոպոսաց ժողովը կգումարվի Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում։ Այս մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը։
«Պետք է ընդգծել, որ Հայ առաքելական եկեղեցու որևէ ժողովական մարմին, բացառությամբ Ազգային-Եկեղեցական ժողովի, կարող է իր նիստերը գումարել ցանկացած վայրում։ Նման նախադեպեր եղել են ինչպես Եպիսկոպոսաց ժողովի, այնպես էլ Գերագույն հոգևոր խորհրդի նիստերի գումարման ընթացքում։ Հետևաբար, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16–19-ը», – նշել է նա։
Տեր Արարատ քահանա Պողոսյանը գրում է. «Եպիսկոպոսաց ժողովի՝ Սուրբ Էջմիածնից դուրս գումարման վերաբերյալ
«Վերջին օրերին հանրային դաշտում որոշ «ամենագետներ» հնչեցնում են տարբեր մեկնաբանություններ և քննադատություններ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովի վայրի ընտրության վերաբերյալ։
Ի պատասխան այդ «ամենագետների»՝ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետևյալը»։ Ավելին՝ այստեղ:


