«  Հոկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика


Արա Զոհրաբյան. «Այս պահին 6 հոգևորական է ձերբակալվել. Մկրտիչ սրբազանի գտնվելու վայրը թաքցնում են» (տեսանյութ)

Արա Զոհրաբյան. «Այս պահին 6 հոգևորական է ձերբակալվել. Մկրտիչ սրբազանի գտնվելու վայրը թաքցնում են» (տեսանյութ)

Արագածոտնի թեմի 6 հոգևորականի և Մկրտիչ Սրբազանին բերման են ենթարկել նրանց բնակարանները խուզարկելուց հետո:

Մկրտիչ սրբազանի գտնվելու վայրը հայտնի չէ, քննչական կոմիտեն տեղեկություն չի հայտնում, իսկ քննչական խմբի ղեկավարն ասում է տեղյակ չեմ, թե ուր է:
Սա Մկրտիչ սրբազանի (ավազանի անունը Հայկ Պռոշյան) իրավունքի կոպիտ խախտում է:

Պետական մարմնի այս վարքագիծն առերևույթ համապատասխանում է Քրեական օենսգրքի 451 հոդվածին (բռնի անհետացումը):
Ըստ այդ նորմի՝ 
Բռնի անհետացումը՝ պետության կողմից տրված լիազորությամբ, պետության աջակցությամբ, համաձայնությամբ կամ թողտվությամբ գործող պաշտոնատար անձի, այլ անձի կամ մի խումբ անձանց կողմից ազատությունից օրինական հիմքերով կամ ապօրինի զրկված անձի ազատությունից զրկելու փաստը ժխտելը կամ թաքցնելը կամ նրա կարգավիճակի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունը թաքցնելը, որի հետևանքով անհետացած անձը հայտնվում է օրենքի պաշտպանությունից դուրս՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Հ.Գ. Բերման են ենթարկվել  նաև հետևյալ քահանաները՝
Տեր Փառեն
Տեր Մանուկ 
տեր Հայկ
տեր Մկրտիչ
Տեր Ղևոնդ
Տեր Հայկ Քոչարյան
Բերման են ենթարկվել նաև Արագոծոտնի թեմի աշխարհիկ աշխատակիցներ

*լրացվել է 6-րդ քահանայի տվյալը

ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Հայ Առաքելական Եկեղեցին դարձել է Փաշազադեի ակտիվ արշավի թիրախ: Այդ արշավում նա ունի ազգությամբ հայ դաշնակից»