Այսօր կշարունակվեն ռուս-ուկրաինական բանակցությունները

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները նախատեսված են այսօր՝ մարտի 14-ին, փոխանցում է РИА Новости-ն։
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խորհրդականն ասել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները «հենց հիմա» են ընթանում»
Նշենք՝, Ուկրաինան և Ռուսաստանը մարտի 12-ին, անցկացրել են պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը: Այս մասին հայտնել էր նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական, ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը։
« Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունները մշտապես ընթանում են տեսակոնֆերանսների ձևաչափով։ Կողմերը նախնական արդյունքները կամփոփեն այսօրվա նիստում», Թվիթերում երեկ գրել է Պոդոլյակը։