«  Օգոստոս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика


Բակո Սահակյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին. «Դուք մեծ ավանդ եք ունեցել Հայաստանի և Արցախի զորացման գործում»

Բակո Սահակյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին. «Դուք մեծ ավանդ եք ունեցել Հայաստանի և Արցախի զորացման գործում»

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը 2020 թվականի հունվարի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Լեւոն Հակոբի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր  ծննդյան 75-ամյակի կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում Դուք մեծ ավանդ եք ունեցել Հայաստանի եւ Արցախի կայացման, զարգացման ու զորացման գործում:

Դուք անձնվիրաբար ծառայել եք հայրենիքին, եղել եք հարազատ ժողովրդի կողքին, պայքարել եք նրա նվիրական իղձերի իրականացման, ազատության ու անկախության համար, Ձեր անգնահատելի մասնակցությունն եք բերել Արցախյան ազգային-ազատագրական շարժմանը եւ ազատամարտի կազմակերպմանը:

Այս հիշարժան օրը մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:  

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Հիշեցնենք՝ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանը Արցախի տարածքից առևանգել է հայ քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության երրորդ նախագահ (2007 հուլիսի 19-2020 մայիսի 21), Հայաստանի զինված ուժերի գեներալ-գնդապետ Բակո Սահակյանին, և այդ պահից նա գերու կարգավիճակով պահվում է Բաքվում։

Արցախի նախկին ՄԻՊ, պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանն անրադառնալով Բաքվում պահվող հայ պատանդների (գերիների) խնդրին, ներկայացրել է այն 23 հայերի անուններն ու կարգավիճակները, որոնց գերեվարության (ազատազրկման) հանգամանքը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանը:

44-օրյա պատերազմից հետո անհայտ է 191 հայերի ճակատագիրը. նրանց թվում բարձրաստիճան հոգևորական կա: