Բախում ոստիկանների և ցուցարարների միջև. պայթյուններ եղան, կան տուժածներ (տեսանյութեր)

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները կառավարական առանձնատների մոտ են: Այնտեղ իրավիճակը լարված է:
Ոստիկանները բերման են ենթարկում ակտիվիստներին, կիրառել են լուսաձայնային նռնականետեր: Տուժածներ կան։
Մինչ այդ ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակից երթով գնացել էր կառավարության շենք՝ մուտքերը շրջափակելու համար: Մինչև նրանց գալն արդեն ոստիկանական մի քանի շարքով փակել էին մուտքերը:
Լրացված.
ՀՀ ԱՆ-ն հայտնում է․ «Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի պատճառով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:
Ժամը 22:20-ի դրությամբ՝ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 38 քաղաքացու:Բոլորը գտնվում են հետազոտման փուլում»:
Լրացված-
Երևանում բախումների հետևանքով բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։