«  Հունիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


ԲՀԿ-ն ներկայացնում է իր հետագա քայլերը․ասուլիս (ուղիղ)

ԲՀԿ-ն ներկայացնում է իր հետագա քայլերը․ասուլիս (ուղիղ)

ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել որոշ տեղամասերի արդյունքներ՝ ԲՀԿ-ին զրկելով խորհրդարան մտնելու հնարավորությունից։

Մշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոչ է արել իշխանությունների գործողություններից դժգոհ բոլոր քաղաքացիներին հավաքվել ԿԸՀ շենքի մոտ:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ այլ քաղաքական ուժերի հետ՝ միասնական օրակարգի և հետագա քայլերի մշակման նպատակով։

ԲՀԿ տեղեկատվական կենտրոնում տեղի է ունենում կուսակցության ներկայացուցիչների ասուլիսը՝ հետագա քայլերի վերաբերյալ:

Նշենք, որ  «Ուժեղ Հայաստան» դաշինքն այսօր դիմում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հունիսի 7-ի ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ։

Հիշեցնենք՝ Հայ Ազգային Կոնգրեսը երեկ հայտարարություն է տարածել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ և նշել է, որ  այսպիսի ընտրություններով ձևավորվելիք կառավարությունը չի կարող համարվել օրինակարգ։