«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Բողոքի ակցիա Կառավարության առջև (ուղիղ)

Բողոքի ակցիա Կառավարության առջև (ուղիղ)

Ընդդեմ Պետտուրքի մասին ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունների կառավարության շենքի առջև բողոքի ակցիա է կազմակերպվել՝ գործող գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցների մասնակցությամբ:

Բողոքի ակցիայի մասնակիցների պնդմամբ՝  ՀՀ կառավարությունը «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով պատրաստվում է 60 անգամ, այն է՝ 6000 %-ով, ավելացնել նշյալ ոլորտների պետական տուրքը, ըստ որի՝ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 000 000 (վեց միլիոն), փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 000 000 (երեք միլիոն) դրամ պետական տուրք:

Արդյունքում՝ ՀՀ-ում գործազրկության նոր ալիք կբարձրանա, իր հանապազօրյա հացից կզրկվի ոլորտի ավելի քան 1 300 աշխատակից՝ մարզերում և Երևանում, տարեկան ավելի քան 900 միլիոն դրամ հարկ չի վճարվի պետական բյուջե, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքար որդեգրած կառավարությունը ոլորտում զարկ կտա մոնոպոլ դիրքի արմատավորմանը: 

Գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները պնդում են, որ գազավորված ըմպելիքի արտադրությունն ակցիզային հարկման դաշտ տեղափոխելու պարագայում նվազելու է իրենց արտադրանքի պահանջարկը, փակվելու են ձեռնարկություններ: Բողոքի ակցիային մասնակցում են նաև «Հայ Կոլա» ընկերության աշխատակիցների:

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ