«  Հոկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика


«Ովքեր կմասնակցեն կարգալույծի կողմից մատուցվող պատարագին՝ այլևս աղանդավորականի կողմից մատուցվող միջոցառման մասնակից են»

«Ովքեր կմասնակցեն կարգալույծի կողմից մատուցվող պատարագին՝ այլևս աղանդավորականի կողմից մատուցվող միջոցառման մասնակից են»

Փաստացի Հովհանավանքում Սուրբ Պատարագ մատուցել պատրաստվողը այլևս քաղաքացիական անձ է և ոչ հոգևորական, այսինքն՝ զրկված է քահանայական ծառայությունից և չունի որևէ իրավասություն սուրբ պատարագ մատուցելու և նման գործողությունը համարվում է կանոնական խախտում։

Ըստ Հայ Առաքելական Եկեղեցու կանոնների կարգալույծը հոգևորական է, որը զրկվել է իր քահանայական իշխանությունից և նրան արգելված է ցանկացած եկեղեցական խորհրդի մատուցում՝ մկրտություն, պսակ, հաղորդություն, առավել ևս՝ սուրբ պատարագ։  Ի՞նչ հետևանք ունի, եթե նա մատուցի պատարագ: Կատարած արարքը չի համարվում վավեր՝ ոչ աստվածաբանական, ոչ կանոնական իմաստով։ Նման քայլը դիտվում է որպես համառ հնազանդության խախտում և եկեղեցու բաժանման փորձ, որը կարող է գնահատվել նաև որպես աղանդավորական կամ հակաեկեղեցական գործողություն։

Այսպիսով  կարգալույծ հոգևորականի կողմից, որը զրկվել է իր քահանայական իշխանությունից մատուցած որևէ մկրտություն, պսակ, հաղորդություն, առավել ևս՝ սուրբ պատարագ այլևս որևէ կապ չունի Հայ Առաքելական Եկեղեցու հետ և չի համարվում վավեր՝ ոչ աստվածաբանական, ոչ կանոնական իմաստով։

Փաստացի Փաշինյանը ով  հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել  ՀԱԵ Հովհանավանքի պատարագին ոչ միայն պատրաստվում է մասնակցել  այլ նաև խրախուսում և հովանավորում է ՀԱԵ-ի աստվածաբանական և կանոնական կարգին ամբողջությամբ հակասող, պառակտող գործողությանը, ինչը հստակ աղանդավորական բնունթի միջոցառում է: Երկար տևած հակաեկեղեցական արշավը ստանում է իր վերջնական նպատակի կոնտուրները:

Առաջին սերիան զավակ ունենալու և կուսակրոնության խնդիրն էր, չանցավ, չստացվեց տապալվեց:

Երկրորդ սերիան նախկինների հետ կապն ու ասոցիացիան էր, չանցավ չստացվեց, տապալվեց: 
Երրորդ սերիայում այլևս որևէ բան թաքցնելու իմաստ և կարողականություն այլևս չկա և ամեն բան բաց, պարզ  և անթաքույց է արվում: ՀԱԵ-ի պառակտումը, սաբոտաժը, սննկացումը բաց քաղաքական խնդիր է, որը պետք է լուծել համաձայն հանձնառության:

P.S. Բոլոր այն հայ մարդիկ և ՀԱԵ հետևորդները ովքեր կմասնակցեն այդ պատարագին, կամ  կարգալույծի կողմից մատուցվող պսակին, մկրտությանը պետք է հստակ գիտակցեն, որ նրանք այլևս ՀԱԵ կողմից կարգալույծ եղած աղանդավորականի կողմից մատուցվող միջոցառման մասնակից են, որը որևէ կերպ առնչություն չունի ՀԱԵ-ի հետ։

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյան

Նշենք՝ հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով: